Բաժիններ՝

Թուրքիայի վարչապետ կդառնա Ահմեթ Դավութօղլուն. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ Թուրքիայի վարչապետ կդառնա Ահմեթ Դավութօղլուն: Գյուլն ընդգծել է, որ իրենք աջակցելու են նրան:

Գյուլն այդ մասին հայտարարել է «Չանքայա» նախագահական նստավայրում իր հրաժեշտի արարողության ժամանակ, որին ներկա են գտնվել գործարարներ, արվեստագետներ, գրողներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Գյուլը հիշեցրել է, որ ինքն է Դավութօղլուին բերել քաղաքական դաշտ և պետական գործունեության: Գյուլի նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվելու է օգոստոսի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս