Էրդողանն իր երդմնակալությանը մասնակցելու հրավերներ է ուղարկել Օբամային ու Պուտինին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանն իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու համար Թուրքիա է հրավիրել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամային ու Վլադիմիր Պուտինին:

Էրդողանը հրավերներ է ուղարկել նաև այլ երկրների ղեկավարների, ինչը մասնավորապես վերաբերվում է Պարսից ծոցի երկրներին: Նրա երդմնակալությունն անցկացվելու է օգոստոսի 28-ին:

Թեև Թուրքիայում ընդունված չէ երդմնակալության արարողությանն օտար հյուրերի հրավիրելը, այնուամենայնիվ Էրդողանը որոշել է խախտել այդ ավանդույթը: Ի տարբերություն նախկին նախագահների, այս անգամ երկրի նախագահին ընտրել է ոչ թե խորհրդարանը, այլ` ժողովուրդը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031