Բաժիններ՝

Չինական բանակի ստորաբաժանումը Հիմալայներում մուտք է գործել Հնդկաստանի տարածք. մամուլ

Hindustan Times թերթի փոխանցմամբ` չինական բանակի ստորաբաժանումը Լադակհի շրջանում մոտ 5000 մետր բարձրության վրա ներխուժել է Հնդկաստանի տարածք և ճամբար է խփել երկու երկրների միջև որպես սահման ծառայող Իրական վերահսկման գծից 25-30 կիլոմետր հեռավորության վրա:

Թերթն ընդգծել է, որ ներխուժումն իրականացվել է Հիմալայներում չին-հնդկական սահմանի չսահմանազատված այն հատվածում, ուր նախորդ տարի գրանցվել է նմանատիպ միջադեպ, ինչը քիչ էր մնացել հանգեցնելու զինված հակամարտությանը:

Երբ հնդիկ պարեկները հայտնաբերել են չինացի զինվորներին, վերջիններս պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել. «Սա չինական տարածք է, շրջվե’ք հետ»: Հնդիկ զինծառայողները չեն դիմել ուժային գործողությունների` խուսափելու համար զինված դիմակայությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս