You Tube-ը մշակում է երաժշտական բարձրորակ ծառայություն
Android Police պարբերականի փոխանցմամբ` You Tube-ը մշակում է երաժշտական բարձրորակ ծառայություն, որը ստանալու է YouTube Music Key անվանումը: Նրա արժեքը կազմելու է ամսական 10 դոլար:
You Tube-ը դեռ այս տարվա հունիսին էր հաստատել, որ աշխատում է երաժշտական օնլայն ծառայության վրա, որը կլրացնի հիմնական վիդեոհոսթինգը: Սակայն նախագծի մանրամասները ցայժմ մնում են անհայտ:
Ներկա դրությամբ You Tube-ն արդեն իսկ հանդիսանում է համացանցում երաժշտության անվճար խոշորագույն աղբյուրներից մեկը: Սակայն վիդեոն շարունակում է մնալ պարտադիր հավելում, ինչը բարդացնում է You Tube-ը` որպես երաժշտական ֆոնային ծառայություն, օգտագործելը:
Բացի այդ, բջջային հեռախոսներում You Tube-ը` որպես երաժշտական աղբյուր, օգտագործելը պահանջում է բավական շատ տրաֆիկ: