Բաժիններ՝

8 պատճառ, թե ինչու պետք է միայնակ ճանապարհորդել

Այլ քաղաք կամ այլ երկիր մեկնելիս քչերի մտքով է անցնում միայննակ մեկնել։ Միշտ թվում է, որ ինչ-որ մեկի կամ մի քանի ընկերների հետ հանգիստն ավելի ուրախ կանցնի։ Չնայած սրան՝ միայնակ հանգիստն ունի իր առավելությունները։

1. Փոխզիջումների գնալու կարիք չկա։
Ընկերախմբով ճափորդելիս պետք է հաշվի առնեք ոչ միայն ձեր, այլ մյուսների ցանկությունները։ Գնալ ցուցահանդե՞ս, թե՞ ժամանցի վայր։ Ուտել թանկ ռեստորանո՞ւմ, թե՞ ոտքի վրա։ Արեք այն, ինչ ցանկանում եք ինքներդ։

2. Ոչ ոքի սպասելու կարիք չկա
Մարդկանց կյանքի ռիթմը տարբեր է։ Մեկը առավոտյան 6-ին արթնանում է և 10 րոպեում իրեն կարգի բերում, մյուսը՝ ուշ է արթնանում, և սենյակից դուրս գալու համար պահանջվում է առնվազն 2 ժամ։ Մեկը բոլորից շուտ է գնում օդանավակայան, մյուսը գտնում է, որ կարելի է 1 ժամ ավելի պտտվել օտար քաղաքում։ Միանակ լինելով՝ ոչ անհրաժեշտ է սհասել ինչ-որ մեկին, ոչ էլ նյարդայնանալ՝ մտածելով, որ սպասեցնում եք։

3. Կարող եք ամբողությամբ զգալ տեղի ունեցողը
Ընկերախմբով ճամփորդելիս դուք հետաքրքիր վայրերի ու երևույթների կեսն անգամ չեք վայելում, որովհետև ժամանակի մեծ մասը զբաղված եք զրուցելով։ Իսկ երբ միայնակ եք, կարող եք ամբողջությամբ ձուլվել նոր մթնոլորտին։

4. Կարող եք կարգի բերել ձեր մտքերը
Մշտական ժխորից երբեմն կարելի է այնպես հոգնել, որ ցանկություն է առաջանում մենակ մնալու, մտածելու, մտքերն ի մի բերելու: Մեկ շաբաթվա միայնակ հանգիստը այս առումով հենց այն է, ինչ ձեզ պետք է։

5. Կարող եք ծանոթանալ նոր մարդկանց հետ
Միայնակ ճափորդելու դեպքում ձեզ ոչինչ չի կաշկանդի այդ հարցում։

6. Ձեր հանգիստն ավելի բուռն է անցնում
Փոխվել է ավտոբուսի ժամանակացույցը, չեղյալ է հայտարարվել չվերթը, հյուրանոցում ազատ սենյակ չկա…Ընտանիքով կամ ընկերախմբով լինելու դեպքում նման իրավիճակները իսկական գլխացավանք են դառնում։ Սակայն միայնակ դուք ավելի ճկուն եք և կարող եք հեշտությամբ փոխել ձեր հանգստի պլանները։ Ի վերջո, ամենավառ հիշողությունները մնում են այն պահերից, երբ ինչ-որ բան այնպես չի գնում։

7. Դառնում եք ավելի համարձակ և ինքնուրույն
Ընկերախմբով ճամփորդելիս միշտ կարող եք հույսը դնել ընկերոջ վրա։ Իսկ երբ միայնակ եք, ապա ինքներդ եք պատասխանատու ամեն ինչի համար։ Այդպիսով, սովորում եք ինքնուրույն պլանավորել, գործել և պատասխան տալ ձեր քայլերի համար։

8. Կիմանաք, թե ինչի եք ընդունակ
Միայնակ ճամփորդելիս դուք հնարավոր է ձեր մեջ բացահայտեք այնպիսի որակներ, որոնց մասին չէիք էլ կասկածում։ Կկուտաքեք փորձ, կծանոթանաք նոր մարդկանց հետ և կհավատաք ձեր ուժերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս