Բաժիններ՝

Սիրիայում սպանվել է մահապարտ ահաբեկիչների պատրաստման պատասխանատուն

Լիբանանյան Al-Manar հեռուստաալիքի փոխանցմամբ` սիրիական բանակը ոչնչացրել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հրամանատարներից մեկին: Խոսքը գնում է Աբու Աբդալլահ ալ-Իրաքիի մասին, ով պատասխանատու էր մահապարտների պատրաստման համար:

Նրա պատրաստած մահապարտները պետք է ահաբեկչություն իրականացնեին Սիրիայի ու Լիբանանի տարածքներում: Նրան վերացրել են սիրիական բանակի ու «Հզբոլլահ» շարժման մարտիկների իրականացրած համատեղ հատուկ գործողության արդյունքում:

Ալ-Իրաքին մահապարտներին մարզում էր սեփական լեռնային բազայում: Նրա պատրաստած մահապարտներին են բաժին ընկնում այս տարի Լիբանանում իրականացված բոլոր ահաբեկչությունները: Դաշտային հրամանատարի ջոկատը ոչնչացնելու համար հարկ է եղել կիրառել մարտական ուղղաթիռներ ու հրետանի:

«Իսլամական պետություն» խմբավորումը ներկայումս վերահսկում է Սիրիայի տարածքի մի մասը, Իրաքի հյուսիսային ու արևմտյան շրջանները և հարձակվում է Բաղդադի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս