Բաժիններ՝

Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնումը կպահանջի 8 միլիարդ դոլար. Յացենյուկ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նոր թիվ է նշել, որը նրա կարծիքով անհրաժեշտ է երկրի արևելքի վնասված ենթակառուցվածքների վերականգնման համար:

Յացենյուկի խոսքերով` վերանորոգման աշխատանքների թիվը կարող է հասնել 8 միլիարդ դոլարի: Յացենյուկն այս մասին հայտարարել էր Ուկրաինայում ագրարային արտադրանքի խոշորագույն արտադրողների հետ հանդիպման ժամանակ:

Հուլիսի վերջին Յացենյուկը հայտարարել էր, որ ռազմական գործողություններից հետո Դոնբասի վերականգնման համար Ուկրաինայի կառավարությանն անհրաժեշտ կլինի մոտ 2 միլիարդ գրիվնա (մոտ 150 միլիոն դոլար, մոտ 50 անգամ ավելի պակաս գումար, քան ներկայումս հայտարարված գումարն է), իսկ դրանից առաջ էլ` 8 միլիարդ գրիվնա (մոտ 601 միլիոն դոլար):

Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններն ընթանում են այս տարվա ապրիլի 15-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031