Բաժիններ՝

Նախիջևանի ղեկավարն ընդունել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովն այսօր ընդունել է ինքնավարությունում գտնվող Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իրակլի Ալասանիային, Իսմեթ Յըլմազին ու Զաքիր Հասանովին:

Հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի ու Թուրքիայի հետ կրթական, առողջապահական, տնտեսական ու տրանսպորտային ոլորտներում հաջող համագործակցությունը:

Հասանովը հայտարարել է, որ նախիջևանյան հանդիպումը նոր հնարավորություններ է բացում երեք երկրների միջև համագործակցության համար: Իսմեթ Յըլմազն իր հերթին ընդգծել է Թուրքիայի ու Նախիջևանի միջև կապերի զարգացման կարևորությունը` ընդգծելով 1921 թվականին ստորագրված Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի նշանակությունը:

Յըլմազն աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու այդ երկրի հետ ռազմական համագործակցության խորացմանը: Ալասանիան էլ երեք երկրների միջև հարաբերությունները որակել է որպես ռազմավարական գործընկերություն:

Նա ընդգծել է ռազմական համագործակցության կարևոր դերը տարածաշրջանային խաղաղությանը հասնելու գործում: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակն ու փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031