Բաժիններ՝

Ուկրաինան տնտեսական ոլորտում ունի «աճի երկու կետ». Յացենյուկ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան տնտեսական ոլորտում ունի «աճի երկու կետ»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա մանրամասնել է, որ «աճի կետեր» ասելով նկատի ունի գյուղանտեսությունն ու էներգետիկան.

«Ինչ-որ մեկն ունի նավթ, իսկ մեկ ուրիշը` գազ: Մենք ունենք հող և Ուկրաինան սնելու հնարավորություն: Մենք ունենք նաև զգալի թվով երկրների սնելու հնարավորություն, որոնք պետք է արժույթով Ուկրաինային վճարեն նրա համար, որ մենք վաճառենք գյուղատնտեսական արտադրանք:

Մեր առաջադրանքն ամեն ինչ այնպես անելն է, որ Ուկրաինան վերադարձնի սննդի համաշխարհային շուկայում իր ազդեցությունը»: Յացենյուկը հավելել է, որ կառավարությունում շարունակում են քննարկել գյուղատնտեսական ոլորտում հարկային համակարգի բարեփոխման շուրջ քննարկումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս