Բաժիններ՝

Աշխարհի առաջին միլիարդատերը

Աշխարհում առաջին մարդը, ում հաջողվել է իր կարողությունը հասցնել 1 միլիարդ դոլարի, «Ստանդարտ Օյլ» ընկերության հիմնադիր Ջոն Ռոքֆելլերն էր։ Ընդ որում, եթե համեմատենք այն ժամանակվա ու այսօրվա միլիարդները, ապա տարբերությունը հսկայական է։ Ռոքֆելլերի՝ այն ժամանակվա 1 միլիարդ դոլարն իր գնողունակությամբ համարժեք է այսօրվա 300 միլիարդ դոլարին։ Ներկայիս միլիարդատերերը դժվար թե մոտակա տարիներին կարողանան գոնե մոտենալ այդ նիշին։

Ռոքֆելլերները ԱՄՆ-էին գաղթել Գերմանիիայից այն տարիներին, երբ մայրցամաքն ընդունում էր երջանկություն փնտրողներից շատերին։ Այս ընտանիքի առաջին սերունդների գործերն այնքան էլ հաջող չէին։ Ջոնի հայրն, օրինակ, ձիեր էր գողանում և զբաղվում մանր խարդախություններով։ Ու չնայած հայրը շուտով լքեց ընտանիքը, Ջոնը նրան շնորհակալ էր, որ իրեն սովորեցրել է ուշադրությունը կենտրոնացնել պրակտիկ գործերի վրա։
Ջոնը դեռ մանուկ հասակից մտածում է փողի մասին։ Նա հասկանում էր, որ ավելի շատավետ է բանկում 50 դոլարի ավանդ ունենալ, քան 1 ամիս հող փորել։

Ջոնին հաջողությունը ժպտաց 1870 թվականին, երբ նա բացեց նավթի արդյունահանմամբ զբաղվող փոքր ընկերություն։ Ընկերությունը, որը ստեղծվել էր ոչ թե որպես գլխավոր, այլ ածանցյալ՝ երկրորդական բիզնես, 20 տարի անց բոլորի համար անսպասելի ունեցավ 10 միլիոն դոլարի շահույթ։ 1901 թվականին Ռոքֆելլերի կարողությունը հասավ արդեն 200 միլիոնի, իսկ շուտով նաև՝ 1 միլիարդի։

Ռոքֆելլերն իրականացրեց իր երազանքը՝ վաստակեց 1 միլիարդ դոլար։ Սակայն երկրորդ երազանքը՝ ապրել 100 տարի, չիրականացավ։ Չբավականացրեց ընդամենը 2 տարի։ Ռոքֆելլերը մահացավ 1937թ.՝ 98 տարեկան հասակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս