Հայաստանի ու ԼՂՀ-ի ներկայացուցիչները կհետևեն Աբխազիայի նախագահական ընտրությունների ընթացքին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ավելի քան 20 երկիր իրենց դիտորդներին ուղարկելու են Աբխազիա, ուր օգոստոսի 24-ին անցկացվելու են վաղաժամ նախագահական ընտրություններ: Այս մասին հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի նախագահի գլխավոր խորհրդական Գալինա Ստրանիչկինան:

Նրա խոսքերով` Աբխազիայի խորհրդարանն ու ԱԳՆ-ն համապատասխան հրավերներն ուղարկել են աշխարհի 80 տարբեր երկրի: Ստրանիչկինան ընդգծել է, որ Աբխազիայի նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու են Ռուսաստանի ներկայացուցիչները:

Խոսքը գնում Ռուսաստանի ԿԸՀ-ի, Պետդումայի ու Դաշնային խորհրդի անդամների մասին: Նա հավելել է, որ Աբխազիայում քվեարկության ընթացքին հետևելու են նաև Հայաստանի, ԼՂՀ-ի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Չինաստանի, Ճապոնիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ 23 երկիր:

Աբխազիայում նախագահի պաշտոնին ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբայից բացի հավակնում է նաև ներքին գործերի նախկին ղեկավար Լենիդ Ձապշբան, Պետանվտանգության խորհրդի նախագահ Ասլան Բժանիան ու պաշտպանության նախարար Միրաբ Կիշմիրիան:

Աբխազիայում գոյություն չունւ «լռության օր»: Աբխազիայում քարոզչությամբ զբաղվելն արգելված է միայն քվեարկության օրը:

Տեսանյութեր

Լրահոս