Բաժիններ՝

Ավստրալիան ու Ինդոնեզիան վերականգնում են ռազմական ու հետախուզական համագործակցությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Ինդոնեզիան ու Ավստրալիան պայմանավորվել են ռազմական ու հետախուզական ոլորտներում համագործակցության վերսկսման շուրջ, որը կասեցվել էր 2013 թվականի աշնանը` լրտեսական սկանդալից հետո:

Մոտ ժամանակներս Ինդոնեզիա են այցելելու Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը և արտգործնախարար Ջուլի Բիշոպը: Այցի ընթացքում նրանք Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգի ու արտգործնախարար Մարտի Նատալեգավի հետ ստորագրելու են այսպես կոչված փոխադարձ ըմբռնման մասին փաստաթուղթ` «Վարքականոնի օրենսգիրք»:

Տվյալ փաստաթղթի համաձայն, Կանբեռան ու Ջակարտան փոխադարձաբար պարտավորվում են չլրտեսել միմյանց: Ավստրալիայի ու Ինդոնեզիայի միջև կոնֆլիկտը ծագել էր այն բանից հետո, ինչ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հրապարակել էր իր բացահայտումները:

Դրանցում խոսք էր գնում այն, որ մասին Ինդոնեզիայում Ավստրալիայի դեսպանատունն ու հյուպատոսությունն ամերիկյան ու ավստրալական հետախուզությունների կողմից օգտագործվել են Ինդոնեզիայի ղեկավարությանն ու քաղաքացիներին լրտեսելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031