Բաժիններ՝

Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերի 8-9-ին կժամանի Հայաստան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերի 8-9-ին ժամանելու է Հայաստան: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքերով` համապատասխան պայմանավորվածությունւ ձեռք է բերվել երկու երկրների կառավարությունների ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում: Աբրահամյանն ընդգծել է, որ օգոստոս-սեպտեմբերին հանդիպումներ են պլանավորված Վրաստանի, Իրանի ու Ռուսաստանի իր գործընկերների հետ` երկկողմ հարաբերությունների հետագա ակտիվացման համար:

Սեպտեմբերի 15-17-ին ակնկալվում է Հովիկ Աբրահամյանի այցը Իրան, իսկ օգոստոսի 21-22-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031