Բաժիններ՝

Էրդողանը Twitter-ը նմանեցրել է մարդասպանի դանակի

Islam Today-ի փոխանցմամբ` Թուրքիայի 12-րդ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ռեջեփ Թայյիփ Էրդողանը նոր գրոհ է սկսել սոցիալական մեդիայի դեմ` Twitter-ը համեմատելով վիրաբույժի լանցետի ու մարդասպանի դանակի հետ:

Սրանից առաջ Էրդողանը Twitter-ը որակել էր որպես «անդորր խախտող», ինչը կապված էր նրա հետ, որ սոցցանցը նախորդ տարի օգտագործվել է կառավարության դեմ փողոցային զանգվածային ակցիաներ կազմակերպելու համար: Էրդողանը սոցիալական մեդիային մեղադրել է թմրանյութերի առևտրին նպաստելումեջ:

Թուրքիայի կառավարությունն այս տարվա մարտին արգելափակել էր Twitter-ը, սակայն ավելի ուշ Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարել այդ արգելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս