Մերկելն ու Պորոշենկոն համաձայնվել են, որ ուղիներ գտնելու հաջորդ քայլը պետք է դառնա բարձր մակարդակի հանդիպումը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան` Դոնբասում տիրող իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրելու համար:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Պորոշենկոն բարձր է գնահատել նաև գերմանական կառավարության աջակցությունը միջազգային երկխոսության կայացմանը, ինչը մասնավորապես վերաբերվում է օգոստոսի 17-ին Բեռլինում Գերմանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարների քառակողմ հանդիպմանը:
Մերկելն ու Պորոշենկոն համաձայնվել են, որ ուղիներ գտնելու համար հաջորդ քայլը պետք է դառնա բարձր մակարդակի հանդիպումը: Նրանք նաև քննարկել են Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ հետագա բանակցություններին ԵՄ-ի մասնակցության հարցը:
Սրանից առաջ Պորոշենկոն Մերկելին հրավիրել է օգոստոսի 23-ին ժամանել Ուկրաինա: Թեև Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, թե Մերկելն ընդունել է այդ հրավերը, այնուամենայնիվ Գերմանիայի կառավարության մամլո քարտուղարը դեռ չի հաստատել Մերկելի կիևյան այցը: