Անգելա Մերկելն օգոստոսի 23-ին կժամանի Ուկրաինա
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինա կժամանի օգոստոսի 23-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը: Նրա խոսքերով` Մերկելի ուկրաինական այցը տեղի է ունենում ուկրաինական ազգային տոնի նախօրեին: Օգոստոսի 24-ին Ուկրաինայում նշում են Անկախության օրը:
Օգոստոսի 16-ին Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Մերկելի հետ և քննարկել է երկրի արևելքի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն Մերկելին հրավիրել էր հաջորդ շաբաթ այցելել Ուկրաինա: