
Ադրբեջանցի զինծառայողը խեղդվել է Կասպից ծովում

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ` Ադրբեջանում մահացել է ևս մեկ զինծառայող: 1996 թվականին ծնված զինծառայող Ալիաղա Գերայօղլու Ալիևը խեղդվել է Կասպից ծովում լողալիս: Միջադեպը գրանցվել է երեկ ժամը 20.10-ի մոտ:
Դեպքի վայր ժամանած ԱԻՆ-ի աշխատակիցները զինծառայողի դիակը հայտնաբերել են խեղդվելու վայրից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա: Ալիաղա Ալիևը ծառայում էր Ակնի (Աղդամ) շրջանի զորամասերից մեկում և գտնվում էր հնգօրյա արձակուրդում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլն այսօր հայտնել է ևս մեկ զինծառայողի կորստյան մասին: