Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանի դեմ մեղադրանք է ներկայացվել

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Հայաստանի քաղաքացի, 43-ամյա Արթուր Միրզոյանին կատմամբ մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ-ի 213-րդ հոդվածի 1-ին կետով (խուլիգանություն): Միրզոյանը երեկ առավոտյան կրակել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա:

Այժմ դրա համար նրան սպառնում է 300.000-500.000 ռուբլի տուգանք կամ մինչև 480 ժամ հարկադիր աշխատանքներ, կամ էլ մինչև 2 տարով ուղղիչ աշխատանքներ: Հնարավոր է նաև մինչև 5 տարվա ազատազրկում: Հայկական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Միրզոյանը Ռուսաստանի քաղաքացի է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031