
Վրաստանի վարչապետն օգոստոսի 21-ին կժամանի Հայաստան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին օգոստոսի 21-22-ին այցելելու է Հայաստան: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վրացական կողմն իր հերթին հայտնել է, որ Գարիբաշվիլին հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են քաղաքական ու տնտեսական հարցեր:
Ուշադրության կենտրոնում է գտնվելու այն իրավիճակը, որը ձևավորվում է ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից ու Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո: Կողմերը մտադիր են քննարկել ի հայտ եկած հակասությունները և գտնել փոխգործակցության ընդունելի ձևաչափ:
Բացի այդ, հայկական կողմը մտադիր է բարձրացնել Վրաստանի կողմից իր քաղաքացիների հանդեպ վիզային ռեժիմ սահմանելու հարցը, ինչն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: