
Վրաստանը հիդրոէներգետիկ ոլորտում ամենամեծ պոտենցիալն ունեցող երկրներից է. ԵԶՎԲ

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանը հիդրոէներգետիկ ոլորտում ամենամեծ պոտենցիալն ունեցող երկրներից է աշխարհում: Այս մասին նշված է Վրաստանի վերաբերյալ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի (ԵԶՎԲ) ռազմավարությունում:
Փաստաթղթում նշված է, որ Վրաստանն օժտված է բնակչության մեկ շնչի համար 7.3 մեգավատտ էլեկտրաէներգիա արտադրելու պոտենցիալով, ինչն էականորեն գերազանցում է զգալի հիդրոպաշարներ ունեցող Նորվեգիայի ու Կանադայի հնարավորությունները:
ԵԶՎԲ-ը Վրաստանում ֆինանսավորում է մի շարք հիդրոէլեկտրակայանների, էլեկտրահաղորդագծերի կառուցումը` էլեկտրաէներգիա արտահանելու համար. «ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրման տեսանկյունից Վրաստանը ներկայացնում է հատուկ կարևորություն:
Դա պայմանավորված է երկրի աշխարհագրական դիրքով: Վրաստանում շատ մեծ չէ էլեկտրաէներգիայի սպառումը, հետևաբար, հնարավոր է` էլեկտրաէներգիայի մեծ մասն արտահանվի Թուրքիա: ԵԶՎԲ-ը մշակել է ռազմավարություն, որը կօգնի Վրաաստանի ՀԷԿ-երին մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը»: