Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարի ժամկետը երկարաձգել են մեկ օրով
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելը Եգիպտոսի խնդրանքով համաձայնվել է Գազայի հատվածում հրադադարը երկարաձգել մեկ օրով` երկարաժամկետ հրադադարի հասնելու նպատակով բանակցությունները շարունակելու համար:
Հրադադարն այժմ երկարաձգվել է մինչև չորեքշաբթի 00.00-ը: Եգիպտոսի մայրաքաղաքում խորհրդակցություններին մասնակցող ՀԱԱՄՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզզաթ առ-Ռիշակը երեկ երեկոյան հայտարարել է, որ հրադադարի երկարաձգումն անհրաժեշտ է իսրայելցիների հետ ոչ ուղիղ բանակցություններն ավարտին հասցնելու համար:
Սրանից առաջ` օգոստոսի 13-ին, կողմերի միջև ձեռք էր բերվել հնգօրյա հրադադար, որի ժամկետն արդեն իսկ ավարտվել է (օգոստոսի 19-ի ժամը 00.00-ի դրությամբ):