Բաժիններ՝

Նախիջևանում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Axar.az-ի փոխանցմամբ` Թուրքիայի պաշտպանությաննախարար Իսմեթ Յըլմազն այսօր պաշտոնական այցով ժամանել է Նախիջևան: Ադրբեջանի ՊՆ-ի կայքի հաղորդմամբ` Նախիջևանի միջազգային օդանավակայանում Յըլմազին դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Հանդիպման ժամանակ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև  ռազմական համագործակցությունը հիմնվել է երկու երկրների միջև առկա «բարեկամական ու եղբայրական հարաբերությունների» հիման վրա, որոնց զարգացումն օգտակար է երկու երկրների համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և տարածաշրջանային խնդիրներ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031