
Այսօր լրացավ ԱՊՀ-ի կազմից Վրաստանի դուրս գալու 5-րդ տարին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր լրացավ ԱՊՀ-ի կազմից Վրաստանի դուրս գալու հինգերորդ տարին: 2008 թվականի օգոստոսի 14-ին` օգոստոսյան պատերազմի հետո, Վրաստանի խորհրդարանը որոշում ընդունեց ԱՊՀ-ի կազմից Վրաստանի դուրս բերման մասին:
Դրանից հետո Վրաստանի ԱԳՆ-ը նոտա հղեց ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեին: Պաշտոնապես ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու գործընթացն ավարտվել է 2009 թվականի օգոստոսի 18-ին:
Տնտեսական հարցերով փորձագետ Գիյա Խուխաշվիլին հայտարարել է, որ ԱՊՀ-ի կազմից Վրաստանի դուրս գալը պատմական անխուսափելի գործընթաց էր, որը վնաս և յուրահատուկ որևէ բան չպատճառեց Վրաստանին:
Փորձագետն ընդգծել է, որ տվյալ իրադարձությունը ուղիղ կապված չէր Վրաստանի ու Ռուսաստանի առևտրային-տնտեսական հարաբերությունների բարդացման հետ, իրավիճակը նույնն էր, և 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո այլևս անիմաստ էր ԱՊՀ-ի կազմում գտնվելը. «Իրավիճակն այնպիսին էր, որ ռուսական կազմակերպությունում մեր գտնվելը չէր լինի տրամաբանական»: