Անկարայում Գերմանիայի դեսպանը պարզաբանումներ տալու համար կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլին պարզաբանումներ տալու նպատակով կանչել են Թուրքիայի ԱԳՆ` կապված այն սկանդալի հետ, որ Գերմանայի հատուկ ծառայությունները 2009 թվականից լրտեսել էին Թուրքիային:

Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը, որն ընդգծել է, որ եթե անգամ փոքր ապացույցներ հայտնաբերվեն դրա մասին, ապա Գերմանիան պետք է բացատրություններ տա ամենայն լրջությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում անընդունելի է որակվում (ՆԱՏՕ-ի գծով) բարեկամական ու դաշնակցային երկրների միջև հարաբերություններում նման երևույթը` գաղտնալսումը:

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկու երկրբների միջև ձևավորվել է փոխադարձ վստահություն ու հարգանք, և եթե իրականությանը համապատասխանեն գաղտնալսման մասին գերմանական մամուլի հրապարակումները, ապա Գերմանիային իշխանությունները պետք է բացատրություններ տան այդ կապակցությամբ և անհապաղ դադարեցնեն տվյալ աշխատանքը:

Տեսանյութեր

Լրահոս