Բաժիններ՝

«Բոլոտնայայի գործով» անցնողները ՌԴ-ում դատապարտվել են մինչև 3.5 տարվա ազատազրկման

Lenta.ru-ի փոխանցմամբ` մոսկովյան դատարանն այսօր կայացրել է «Բոլոտնայայի գործով» անցնող Ալեքսանդր Գասկարովի, Ալեքսանդր Մարգոլինի ու Իլյա Գուշչինայի դատավճիռը: Նրանք դատապարտվել են 2.5-3.5 տարվա ազատազրկման:

Ելենա Կոխտարևան ստացել է 3 տարի և 3 ամիս պայմանական ազատազրկում: Դատարանը բոլոր ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել` ընդգծելով, որ հոգեբանա-բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանք բոլորն էլ գտնվում են առողջ վիճակում և գիտակցել են իրենց գործողությունների բնույթը:

Դատավճռի հրապարակման ժամանակ դատարանի շենքի մոտ հավաքվել են մի քանի տասնյակ ցուցարարներ` վանկարկելով «Ազատություն»: Կան ձերբակալվածներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս