Բաժիններ՝

ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկում են Անդրեյ Մակարևիչին զրկել պետական պարգևներից

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ` ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկում են երգիչ ու կոմպոզիտոր Անդրեյ Մակարևիչին զրկել պատվավոր բոլոր կոչումներից ու «Հայրենիքի առջև արժանիքների համար» պարգևից:

Նրանց կարծիքով` Մակարևիչը, պաշտպանելով Ուկրաինայի նոր իշխանություններին, բաց կերպ քարոզում է հակառուսական քաղաքականություն: Օգոստոսին Մակարևիչն մեկնել էր Դոնբաս և համերգ տվել Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Սվյատոգորսկ քաղաքում:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը հայտարարել է, որ Անդրեյ Մակարևիչը վաղուց համագործակցում է «ֆաշիստների» հետ, դեռևս այն ժամանակ, երբ նա «անցավ» Ռուսաստանի Դաշնության թշնամիների կողմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031