Վրացի զինվորների ռազմա-հայրենասիրական ոգու հետ կապված խնդիրներով կզբաղվի եկեղեցին
Грузия Online-ի փոխանցմամբ` երեկ հուշագիր է ստորագրվել Վրաստանի պաշտպանության նախարարության ու Վրաց ուղղափառ եկեղեցու միջև, որը ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Վրաց պատրիարք Իլյա 2-րդը:
Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ` համաձայնագրով նախատեսվում է, որ վրացի զինվորների ռազմա-հայրենասիրական ոգու, զգացմունքների հետ կապված հարցերով զբաղվելու է եկեղեցին` առավել իմաստավորելու համար հայրենիքի առջև զինապարտությունը:
Գերատեսչությունն ընդգծել է, որ կողմերի համագործակցությունը նպաստելու է կրոնական հանդուրժողականության ու քաղաքացիական պատասխանատվության մեծացմանը: Բացի այդ, հուշագիրը համագործակցություն է նախատեսում ռազմա-ուսումնական հաստատությունների ու Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր ուսումնական հիմնարկների միջև:
Հոգևորականները նաև օգնության կգան վիրավոր ու վնասվածք ստացած զինծառայողների հոգեբանական վերականգնման հարցում: