Բաժիններ՝

Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը Նախիջևանում կանցկացվի վաղը

Вестник Кавказа-ի փոխանցմամբ` Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իրակլի Ալասանիայի, Իսմեթ Յըլմազի ու Զաքիր Հասանովի եռակողմ հանդիպումը Նախիջևանում կանցկացվի ոչ թե այսօր, այլ` վաղը:

Այս մասին հայտնել է ադրբեջանական Новости-Азербайджан լրատվական գործակալությունը: Պաշտպանության նախարարներն արդեն իսկ գտնվում են Նախիջևանում:

Նրանք քննարկելու են ռազմական դրության ժամանակ կոմունիկացիոն ենթակառուցվածքների պաշտպաննության առնչվող հարցեր: Դա մասնավորապես վերաբերում է նավթամուղերի, գազամուղերի, երկաթուղու, կապի և ռազմավարական կարևորություն ունեցող այլ օբյեկտների պաշտպանությանը:

Հիշեցնենք, որ արդեն իսկ տեղի է ունեցել Հասանով-Ալասանիա երկկողմ հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031