Թուրքիան կուսումնասիրի գերմանական հետախուզության լրտեսման մասին տեղեկատվությունը
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Անկարան մտադիր է ուշադիր ուսումնասիրել այն տեղեկատվությունը, որ գերմանական հետախուզությունը 2009 թվականից լրտեսել է Թուրքիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը.
«Կարծում եմ, որ պետք է լուրջ ընդունել դա (նյութը): Բնականաբար, մեր կառավարությունն ու ԱԳՆ-ն անհրաժեշտ հետազոտություն կիրականացնեն (Spiegel) պարբերականի հրապարակման կապակցությամբ»:
Միևնույն ժամանակ Շահինն ընդգծել է, որ պետք է զգուշավորությամբ ընդունել գերմանական պարբերականի նյութերը, քանի որ նա չափազանց անբարեհաճ է տրամադրված Թուրքիայի հանդեպ և ոչ օբյեկտիվ նորություններ է պատրաստում կուսակցության և մասնավորապես Ռեջեփ Թայյիփ Էրդողանի մասին: