Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ. Տուրչինով
Բալթյան BNS լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինան 5 տարվա ընթացքում կարող է անցկացնել բոլոր բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու համար:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի մամլո ծառայությունը. «Մենք մեր առջև դրել ենք եվրաինտեգրման հնգամյա պլան: Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ: Գերագույն ռադան մոտ ժամանակներս կվավերացնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Ուկրաինայի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, դա եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումն է: Ուկրաինացիների մեծ մասը հասկանում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու անհրաժեշտությունը, քանի որ դա Ուկրաինան Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունից պաշտպանելու եղանակ է»: