 
                        Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակել է Արթուր Միրզոյանը. МК
 
                                    Ռուսական Московский комсомолец թերթի փոխանցմամբ` հայտնի է դարձել որսորդական հրացանով Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակածի ինքնությունը: 43-ամյա Արթուր Միրզոյանը երկու անգամ կրակել է Թուրքիայի Հանրապետության գերբի վրա:
Добрый лес ընկերության տնօրեն Արթուր Միրզոյանն անցած գիշեր վերցրել է որսորդական հրացանը և կրակել է Թուրքիայի Հանրապետության գերբի վրա: Երկու գնդակն էլ դիպել են թիրախին:
Սակայն տղամարդուն չի հաջողվել փախուստի դիմել, կրակոցներին անմիջապես արձագանքել են ոստիկանները, որոնք տեսախցիկների օգնությամբ հետևել են, թե որ ուղղությամբ է փախչում Միրզոյանը և անմիջապես ձերբակալել են նրան:
Արթուր Միրզոյանի քայլի դրդապատճառները հայտնի չեն: Սակայն ոստիկանները հայտնել են, որ կան բոլոր հիմքերը` պնդելու համար, որ պատճառը հայ-թուրքական դարավոր թշնամանքն է, ինչը սրվել է հայ-ադրբեջանական սահմանային գոտում հակամարտության վերջին էսկալացիայի ֆոնին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        