Աթաթուրքի հիմնած կուսակցության մեծ համագումարը կանցկացվի սեպտեմբերի 5-6-ին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` հայտնի է դարձել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) մեծ համագումարի անցկացման ժամկետը: Այն կանցկացվի սեպտեմբերի 5-6-ին, Անկարայի առևտրի պալատում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԺՀԿ-ի փոխնախագահ ու խոսնակ Հալուք Քոչը: Նրա խոսքերով` համագումարը նախագահելու է ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Քոչը չի բացառել, որ համագումարի արդյունքներով կընդունեն կուսակցության կանոնադրական ուղղումներ: Քննարկվելու է ԺՀԿ-ի ուժեղացման հարցը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում նախագահական ընտրությունների անցկացումից հետո բազմաթիվ ԺՀԿ-ականներ, այդ թվում նաև կուսակցության 50 նախկին պատգամավորներ պահանջել էին Քեմալ Քըլըչդարօղլուի հրաժարականը: