Իրաքում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1.25 միլիոն մարդու
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Իրաքի ներգաղթի հարցերով նախարար Դինդար Դոսկին հայտարարել է, որ Իրաքում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1.250.000 մարդու, որոնք հարկադրված են եղել իրենց տները լքել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների գործողությունների հետևանքով:
Դոսկին ընդգծել է, որ իրենք ցանկանում են անհրաժեշտ օգնություն հասցնել այդ մարդկանց, սակայն իրենց առջև կան բազում խոչընդոտներ: Փախստականների մեծ մասը գտնվում են Իրաքի քրդական ինքնավարության տարածքում: Նախարարը հայտարարել է, որ իրենք փորձում են տուժածներին օգնել ոչ միայն սննդամթերքով, այլև` գումարով: