 
                        Պիրսինգների թվով համաշխարհային ռեկորդակրին թույլ չեն տվել մուտք գործել Դուբայ
 
                                    Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` պիրսինգների թվով համաշխարհային ռեկորդակիր Ռոլֆ Բուհգոլցին թույլ չեն տվելմուտք գործել Դուբայ: ԱՄԷ-ի սահմանապահներին կասկածելի կերպար է թվացել 53-ամյա գերմանացին, որի անունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Նրան թույլ չեն տվել մտնել ԱՄԷ, քանի որ նա «սպառնում է ազգային անվտանգությանը»: Երբ Բուհգոլցը պարզաբանում է պահանջել, միգրացիոն սպաները նրան հայտնել են, որ նա զբաղվում է սև մագիայով, ինչից հետո նրան ուղարկել են հետ` դեպի Ստամբուլ:
Բուհգոլցի դեմքին ու մարմնին առկա է 453 պիրսինգ: Նա պետք է ելույթ ունենար ԱՄԷ-ի Cirque le Soi գիշերային ակումբում, որի մենեջերները փորձել են հասնել գերմանացու մուտքին, սակայն միգրացիոն ծառայության աշխատակիցներն անդրդվելի են մնացել:
Վիրավորված Բուհգոլցը հայտարարել է, որ այլևս երբեք չի ժամանի ԱՄԷ, առավել ևս որ որևէ մեկն անգամ չի մտահոգվել իր բեռը Ստամբուլ ուղարկելու մասին: Նրա իրերը նախկինի նման շարունակում են գտնվել Դուբայի օդանավակայանում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        