Ուկրաինայում գլխավորը հրադադարի հաստատումն է և քաղաքական գործընթացի մեկնարկը. Լավրով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բեռլինում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներվ հայտարարել է, որ Ուկրաինայում գլխավոր հարցը հրադադարի հաստատումն է և քաղաքական գործընթացի մեկնարկը:
Նա հավելել է, որ բեռլինյան հանդիպման ժամանակ հաջողություններ չեն գրանցվել տվյալ հարցերում. «Մենք հաստատեցինք Ռուսաստանի դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ հրադադարը պետք է լինի անխոս: Ուկրաինացի գործընկերները շարունակում են պայմաններ առաջ քաշել:
Մենք երեկ հասանք նրան, որ ֆիքսվի Ժնևյան հայտարարության այժմեականության պահպանման մասին որոշումը, և ոչ ոք չառարկեց դրան»: Լավրովը խոստացել է բեռլինյան հանդիպման արդյունքների մասին իրազեկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: