Ամերիկյան Vella Gulf ռազմանավն այսօր կմտնի Բաթումի նավահանգիստ

Грузия Online-ի փոխանցմամբ` ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի Vella Gulf ռազմանավն այսօր մտնելու է Բաթումի նավահանգիստ: Նավը զինված է ղեկավարվող հրթիռներով և դասվում է Tikonderog հածանավերի թվին:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն ըդնգծել է, որ հածանավի այցն ընդգծում է ԱՄՆ-ի ջանքերը` ուղղված ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների և այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին է Վրաստանը, հարաբերությունների խորացմանը, ընդհանուր առաջադրանքների լուծմանն աջակցելուն, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Ամերիկյան ռազմանավը համատեղ վարժանքներ կանցկացնի Վրաստանի առափնյա պաշտպանության ուժերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս