Անհայտ անձը որսորդական հրացանով կրակել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` անհայտ անձը որսորդական հրացանից կրակել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա: Այս մասին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները:

Նրանց խոսքերով` տղամարդը Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակել է երկփող հրացանից, ինչից հետո նրան ձերբակալել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավախախտին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031