Բաժիններ՝

Վրաստանն Ադրբեջանին առաջարկել է օգտվել ԵՄ-ի հետ իր ասոցացումից

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան երեկ ընդունել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը:

Ադրբեջանական գերատեսչության հաղորդմամբ` Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Հեյդար Ասադովը պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Դանելիայի հրավերով:

Ադրբեջանական պատվիրակությունը բարձրացրել է գյուղատնտեսական գծով վրաց-ադրբեջանական գործարար ֆորում անցկացնելու հարցը, որում նաև կքննարկվեն այն հնարավորությունները, որոնք բացվում են ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո:

Դանելիան, մասնավորապես, կարծում է, որ դա կընդլայնի երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս