 
                        Իրանի արևմուտքում ուժգին երկրաշարժ է գրանցվել
 
                                    France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած գիշեր Իրանի արևմտյան հատվածում` Իրաքի սահմանի մոտ, գրանցվել է 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աբադան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան:
Իրանում վերջին անգամ ուժգին երկրաշարժ գրանցվել էր այս տարվա ապրիլին: Այն ժամանակ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 7.8 մագնիտուդ, Իրանում ու հարևան Պակիստանում զոհվել էր 40 մարդ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        