Բաժիններ՝

Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներն այսօր կհանդիպեն Նախիջևանում

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր մեկնում է Նախիջևան, ուր այսօր տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:

Ալասանիայի խոսքերով` այդ հանդիպումը պատրաստվում էր վաղուց և դրա նախաձեռնողի դերում դեռ նախորդ տարի հանդես է եկել վրացական կողմը: Ալասանիան ընդգծել է, որ դա կլինի երեք նախարարների առաջին պաշտոնական հանդիպումը:

Ալասանիան մանրամասնել է, որ հանդիպումն ու առաջիկա համաձայնագրերն առնչվելու են ճգնաժամային իրավիճակում, ռազմական էսկալացիայի դեպքում կոմունիկացիոն ենթակառուցվածքների և մասնավորապես նավթամուղերի, գազամուղերի ու երկաթուղու պաշտպանությանն ուղղված երեք երկրների գործողությունների պլանավորմանը:

Ալասանիան ընդգծել է, որ դա չի հանդիսանում ինչ-որ մեկի դեմ ուղղված քայլ. «Ընդհակառակը, այդօրինակ համաձայնագրերը հավելյալ հիմք են ստեղծում տարածաշրջանային կայունության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս