Գերմանական հետախուզությունը 2009 թվականից լրտեսել է Թուրքիային

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` գերմանական հետախուզությունը բազում տարիներ լրտեսել է ՆԱՏՕ-ի գծով գործընկեր երկրներից մեկին` Թուրքիային: Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները:

Նրանց հաղորդմամբ` Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը Թուրքիային լրտեսել է 2009 թվականից: Գաղտնալսման մանրամասները չեն հրապարակվել:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ գերմանական հետախուզությունը գաղտնալսել է ԱՄՆ նախկին և ներկայիս պետքարտուղարների Հիլարի Քլինթոնի ու Ջոն Քերիի հեռախոսազրույցները: Գերմանական Spiegel պարբերականը հայտնել է, որ քաղաքական գործիչների խոսակցությունները ձայնագրվել են պատահաբար:

Հուլիսին Գերմանիայում բռնկվել էր միանգամից երկու լրտեսական սկանդալ, որոնցում ներգրավված էին ամերիկյան հատուկ ծառայությունները: Նախ հուլիսի 2-ին հայտնի դարձավ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության աշխատակցի ձերբակալման մասին:

Ապա հուլիսի 9-ին Sueddeutsche Zeitung թերթը հայտնեց Գերմանիայի քաղաքացու կողմից ԱՄՆ-ի հատուկ ծառայության օգտին լրտեսությամբ զբաղվելու ենթադրյալ երկրորդ դեպքի մասին: Պարբերականի տվյալներով` կասկածյալը Գերմանիայի ՊՆ-ի աշխատակից է:

Տեսանյութեր

Լրահոս