Բաժիններ՝

Դավթաշենը նախընտրողների թիվն ավելանում է

Երևանի բնակչության թիվը 1 տարվա կտրվածքով աճել է 11500 հոգով կամ 1.09%-ով։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մայրաքաղաքի բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 69 հազար  մարդ՝ նախորդ տարվա հուլիսի 1-ի 1 միլիոն 57.5 հազարի դիմաց։

Բնակչության թիվն աճել է Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Տոկոսային առումով, ամենից շատ ավելացել է Դավթաշենի բնակչությունը (1.67%) և կազմել 42 500 մարդ։ Աճի ցուցանիշով երկրորդը Նոր-Նորք վարչական շրջանն է (աճը՝ 1.58%), երրորդը՝ Աջափնյակը (աճը՝ 1.4%)։

Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում հանրապետության ընդհանուր բնակչության թիվը նվազել է 2100-ով կամ 0.07%-ով, ինչն անուղղակորեն վկայում է այն մասին, որ բնակչության կենտրոնացումը մայրաքաղաքում շարունակվում է։

bnakchutyun-Yerevam

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս