
Սերբիայում սրճարանը Պուտինի անունով են կոչել

Սերբական Նովի Սադ քաղաքի կենտրոնում հայտնվել է «Պուտին» անունով սրճարան, որի ցուցանակի վրա պատկերված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը: Ինչպես տեղեկացնում է koko.by կայքը, սրճարանի տերը պատմել է, որ քաղաքի բնակիչներից շատերն են հարգում Պուտինին, ինչը նշանակում է, որ հաճույքով կայցելեն նորաբաց սրճարան: «Նովի Սադում շատ են ռուսաֆիլները և մարդիկ, ովքեր պաշտում են նրան: Եվ ես ոչ մի վիճելի բան չեմ տեսնում անվան մեջ»,- հայտարարել է սերբը:
Սրճարանի տերը պատմել է, որ տեղացիները ՌԴ նախագահին չեն քննադատում «Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների համար»: