Նախագահական ընտրություններից առաջ Թուրքիայում մահապատժի է ենթարկվել «Մոսսադի» հինգ գործակալ. Takvim

Թուրքական Takvim թերթի փոխանցմամբ` Գեզի այգու դեպքերից և նախորդ տարվա դեկտեմբերի 17-25-ի (հակակոռուպցիոն) գործողություններից հետո «քաոս տարածող լոբբին» ժողովրդից հիանալի մի ապտակ ստացավ այս տարվա մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում:

Սակայն «քաոս տարածող լոբբին» չհանդարտվեց դրանով և ծրագրեց նոր գործողություններ` ուղղված Նոր Թուրքիայի դեմ: Օգոստոսի 10-ի նախագահական ընտրություններից առաջ իսրայելական «Մոսսադի» 5 գործակալ ուղարկվեց Թուրքիա:

Մահափորձեր իրականացնելուն միտված այդ հատուկ թիմը Սիրիայի տարածքով մուտք է գործել այդ երկրին սահմանակից Հաթայ նահանգ: «Մոսսադի» գործակալները մասնավորապես պետք է Թուրքիայի խոշոր քաղաքներում հարվածներ հասցնեին քաղաքական կարևոր թիրախների:

Սակայն թուրքական հակահետախուզությանը հաջողվում է բացահայտել նրանց, ինչից հետո «Մոսսադի» գործակալներին սպանում են, իսկ նրանց դիակները թողնում են եկած ճանապարհի մոտ: Դրանով իսկ կանխվում է նախագահական ընտրություններից առաջ Թուրքիայում քաոսային իրավիճակ ստեղծելու պլանը:

Տեսանյութեր

Լրահոս