Բաժիններ՝

Թուրքիայում հրապարակվել են նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում հրապարակվել են օգոստոսի 10-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն, երկրի 12-րդ նախագահ է ընտրվել Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը ընտրությունների վերջնական արդյունքների մասին արձանագրությունը հանձնել է խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքին:

Թուրքիայում առաջին անգամ ժողովուրդն ուղիղ քվեարկությամբ ընտրել է երկրի նախագահին: Թուրքիայի նախագահն այսուհետ ընտրվում է 5 տարով` նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Մինչ այս նա ընտրվում էր խորհրդարանի կողմից, 7 տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի:

Ռեջեփ Էրդողանը հավաքել է քվեների 51.79 տոկոսը, մյուս թեկնածուներից Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքել է քվեների 38.44 տոկոսը, իսկ Սելահաթթին Դեմիրթաշը` 9.76 տոկոսը: Թուրքիայի խորհրդարանը հավաքվելու է օգոստոսի 28-ին` կապված Էրդողանի երդմնակալության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս