
ՆԱՏՕ-ի կայունացող որևէ նախագիծ չի պսակվել հաջողությամբ. Ալեքսանդր Գրուշկո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի կայունացող որևէ նախագիծ չի պսակվել հաջողությամբ: Այս մասին գործակալությանը հայտնել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն.
«Ինչպիսի՞ նվաճումներ ունի կազմակերպությունը. մասնատված Հարավսլավիա՞ն, փլուզվող Լիբիա՞ն, միջազգային ահաբեկիչների ճնշումից խեղդվող Իրաքը՞: Ավարտվում է աֆղանական կամպանիան, այդ երկրում կայունություն հաստատելու նպատակն այդպես էլ չիրականացավ:
Հենց ՆԱՏՕ-ում շատերն արդեն հասկանում են, որ գլոբալ առաջնորդության ՆԱՏՕ-ի հավակնություններն իրատեսական չեն: Մեծ հաշվով ՆԱՏՕ-ն` որպես «Սառը պատերազմի» գործիք, չի համապատասխանում նոր պայմաններում անվտանգության կարիքներին, երբ անհրաժեշտ են այլ մոտեցումներ և ոչ թե հենվել ռազմական ուժի վրա` ռեժիմներ փոխելու համար: Աշխարհը փոխվել է»: