Բաժիններ՝

Կիևին առաջարկում են Աֆրիկայում գտնվող ուկրաինացի խաղաղապահներին ուղարկել Դոնբաս

ZN.UA-ի փոխանցմամբ` ուկրաինացի քաղաքական գործիչներն ու փորձագետները Կիևին կոչ են անում ՄԱԿ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններից հետ կանչել իր զինվորականներին և նրանց ուղարկել հակաահաբեկչական գործողության գոտի` տեղում գործող խմբավորումն ուժեղացնելով անհրաժեշտ տեխնիկայով:

Զինվորներին հայրենիք վերադարձնելու համար կա ևս մեկ հարգալից պատճառ. արևմտաաֆրիկյան երկրներում մոլեգնում է Էբոլա տենդի համաճարակը, որին զոհ է գնացել ավելի քան հազար մարդ: Սակայն Կիևը դեռ չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահներին:

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Կովալն անգամ վստահեցնում է, որ եթե Ուկրաինան ցանկանա միակողմանի կարգով դուրս բերել իր ստորաբաժանումները, ապա ՄԱԿ-ի կողմից հնարավոր են պատժամիջոցներ: Ոմանք էլ պնդում են, որ պատժամիջոցներ չեն լինի, քանի որ Ուկրաինան լիովին իրավունք ունի վաղաժամ դուրս բերել իր զինվորական կոնտինգենտները:

Ներկա դրությամբ 652 ուկրաինացի զինծառայող մասնակցում է 11 խաղաղապահ գործողության` 8 երկրում խաղաղություն ու կայունություն պահպանելու համար: Նրանցից 3-ում (Լիբերիա, Կոտ դԻվուար, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) ներգրավված են ուղղաթիռային ջոկատներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս