Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրաքի ու Սիրիայի զինյալների դեմ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ ԱԽ-ը երեկ բանաձև է ընդունել, որով պատժամիջոցներ են սահմանվում «Իսլամական պետություն», ինչպես նաև «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումների հետ կապված անձանց նկատմամբ:

Տվյալ փաստաթղթի օգտին քվեարկել են ՄԱԿ ԱԽ-ի բոլոր 15 անդամները: Բանաձևում նշված է, որ պատժամիջոցների տակ ընկած անձանց ցուցակը կարող է ընդլայնվել: ՄԱԿ ԱԽ-ի որոշմամբ բոլոր երկրները պետք է պայքարեն ահաբեկիչների ֆինանսավորման, նրանց շարքերը հավաքագրելու, սպառազինության մատակարման դեմ:

Բացի այդ, բանաձևն արգելք է դրել այն տարածքներում տնտեսական գործունեություն ծավալելու վրա, որոնք Իրաքում ու Սիրիայում գտնվում են զինյալների վերահսկողության տակ:

Զինյալներն Իրաքի հյուսիսում երեկ սպանել մոտ 80 եզդու: Նրանք ավտոմեքենաներով եկել են գյուղերից մեկը և սկսել են իրականացնել զանգվածային սպանություններ` իսլամի սուննի ուղղությունն ընդունելուց հրաժարվելու համար: Իսլամականները գյուղից առևանգել են կանանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս