Ի՞նչ է ԷԲՈԼԱ վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից
(Էբոլա վիրուսով հարուցված հիվանդություն)
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը սուր, բարձր մահաբերությամբ հիվանդություն է: Այն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ):
Վարակի աղբյուրը և փոխանցումը – Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են: Վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից՝ նրանց հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն), կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով:
Կաթնասուն կենդանիները, ինչպես և մարդիկ պատահական տերեր են: Առավել հաճախ հիվանդանում են կապիկները և խոզերը: Այնուհետև վարակը կարող է տարածվել մարդուց մարդու՝ արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների հետ անմիջական շփման կամ դրանցով աղտոտված առարկաների հետ շփման միջոցով, ինչպես նաև այս հիվանդությունից մահացածի դիակի հետ շփման ժամանակ,:
ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐՆ ԵՆ՝
- Գլխացավ
- Արյունային փսխման զանգված
- Արյունային սուր փորլուծություն
- Սուր մկանային ցավեր
- Աչքերից, քթից, լնդերից, ականջներից արյունահոսություն
- Մարմնի ջերմությունը բարձրանում է մինչև 39–40 0:
- Ավելի ուշ զարգանում է չոր հազ, և ծակող ծավեր կրծքվանդակի շրջանում:
Հիվանդությունը կարող է զարգանալ վարակվելուց հետո մինչև 21 օրվա ընթացքում, սակայն առավել հաճախ ախտանշանները զարգանում են վարակվելուց 8–10 օր հետո:
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
- Խուսափե´ք աֆրիկյան երկրներ մեկնելուց,
- Աֆրիկյան երկրներ այցելելու դեպքում կիրառե´ք դիմակներ, խուսափե´ք զանգվածային միջոցառումներից, մի շփվեք բարձր ջերմություն ունեցող անձանց հետ,
- Խստորեն պահպանեք անհատական հիգիենան
- Եթե վերադարձել եք այն երկրներից, որտեղ արձանագրվել է հիվանդությունը և ունեք բնորոշ ախտանշաններ անհապաղ դիմե´ք բժշկական օգնության
- Հիվանդության ախտանշանների զարգանալու դեպքում անհապաղ բժիշկ հրավիրե´ք, խուսափե´ք այլոց հետ շփվելուց, հնարավորության դեպքում՝ կրե´ք դիմակ
- Բժշկին հրավիրելիս՝ նշե´ք վերջին 21 օրվա ընթացքում աֆրիկյան երկրներ այցելելության մասին, հատկապես՝ Գվինեա, Նիգերիա, Սիերա Լեոնե, Լիբերիա կամ նշված երկրներ այցելած անձանց հետ շփման մասին
ՄԻ ԶԲԱՂՎԵ´Ք ԻՆՔՆԱԲՈՒԺՄԱՄԲ
ՀՀ առողջապահության նախարարություն