Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատրաստ է զենք մատակարարել Իրաքի քրդերին

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել զինյալների դեմ պայքարող Իրաքի հյուսիսի քրդերի յուրաքանչյուր խնդրանք՝ կապված զենքի մատակարարումների հետ:

Համապատասխան հարցը քննարկվել է բարաիտանական COBRA արտակարգ հանձնաժողովի երեկվա նիստում: Քրդերի կողմից դեռ չի ստացվել նման խնդրանք: Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ կարող է զենք արտահանել Իրաք՝ զինյալների դեմ պայքարի համար: 

Իրաքին զենք մատակարարելու հարցն այսօր կքննարկվի Բրյուսելում, ուր հավաքվելու են ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները: Ֆրանսիան ու ԱՄՆ-ն արդեն իսկ սկսել են քրդերին զենք մատակարարելը:

Նիդերլանդների իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստ են զենքի մատակարարումներ սկսել այն դեպքում, եթե իրավիճակը չբարելավվի տարածաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս